Գործնական դաս «Pepsi» ընկերությունում
Practical Business Education
Sales Management Armenia
Գործնական դաս «Pepsi» ընկերությունում
Հունիս 26, 2026
Գործնական դաս «Pepsi» ընկերությունում MekStep ակադեմիայի «Վաճառքի կառավարում» դասընթացի մասնակիցները հերթական անգամ հնարավորություն ունեցան տեսական գիտելիքները համադրել իրական բիզնես միջավայրի հետ՝ մասնակցելով գործնական դասի «Pepsi» ընկերությունում։ Այցի ընթացքում մասնակիցները շրջեցին գործարանում, ծանոթացան արտադրական գործընթացներին, կազմակերպության աշխատանքային մշակույթին և բիզնեսի կառավարման առանձնահատկություններին։ Այցի կարևորագույն հատվածը վաճառքի ոլորտին նվիրված մասնագիտական թրեյնինգն էր, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու ոլորտի առաջատար մասնագետներին և ծանոթանալու վաճառքի ժամանակակից մոտեցումներին, ռազմավարություններին ու գործիքներին։ Թրեյնինգն անցկացրին «Pepsi»-ի Վաճառքի բաժնի տնօրեն Արմեն Չոբանյանը, Երևանի և հարակից քաղաքների Տարածքային վաճառքի տնօրեն Դավիթ Պետրոսյանը, ինչպես նաև Մարդկային ռեսուրսների բաժնի պատասխանատու Շուշանիկ Խաչատրյանը։ Բանախոսները կիսվեցին իրենց մասնագիտական փորձով, ներկայացրին հաջող վաճառքների կառուցման մեխանիզմները, հաճախորդների հետ արդյունավետ աշխատանքի սկզբունքները և կարիերայի զարգացման հնարավորությունները ոլորտում։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ստանալ գործնական խորհուրդներ և անմիջականորեն շփվել ոլորտի փորձառու ղեկավարների հետ։ Նման այցերը կարևոր դեր են խաղում մասնագիտական գիտելիքների ամրապնդման, գործնական հմտությունների զարգացման և բիզնես աշխարհի իրական պահանջներին ծանոթանալու գործում։ Վստահ ենք, որ նման համագործակցությունները կարևոր հարթակ են կրթության և բիզնեսի միջև արդյունավետ կապերի ձևավորման, գործնական գիտելիքների տարածման և ապագա մասնագետների մրցունակության բարձրացման համար։ Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց տեսական գիտելիքների և իրական աշխատանքային փորձի համադրման կարևորությունը՝ մասնակիցներին տրամադրելով նոր մոտիվացիա, օգտակար կապեր և մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ։

English Summary
MekStep Academy organized a practical business visit to Pepsi Armenia as part of its Sales Management program. During the visit, students explored the company's production processes, business operations and sales management practices. The training was delivered by Pepsi's sales and HR leaders, who shared practical experience in FMCG sales, customer relationship management, sales leadership and career development. This practical learning approach allows MekStep Academy students to connect classroom knowledge with real business experience and prepare for successful careers in sales and business management.

Ստանալ մասնագետի խորհրդատվություն
Made on
Tilda