Սովորե՛ք օգտագործել արհեստական բանականությունը պարզ և հասկանալի ձևով MekStep AI-ի հետ։
200+
ավարտած ուսանողներ
4.9+
գնահատական Google Maps-ում
10
դաս
1.5
ամիս
Մեր գործընկերները
Արհեստական բանականության դասընթաց՝ 0-ից
Մեր դասընթացը կառուցված է այնպես, որ սկսնակները կարողանան առանց տեխնիկական բարդությունների հասկանալ և կիրառել AI գործիքներն իրենց առօրյա աշխատանքում։ Թեև դասերը օնլայն և նախապես ձայնագրված են, ուսուցման գործընթացը մնում է կառուցված, փուլային և տրամաբանական։ Նյութը ներկայացվում է պարզ լեզվով՝ գործնական օրինակներով, որպեսզի յուրաքանչյուր թեմա անմիջապես կիրառելի լինի։ Քայլ առ քայլ առաջ շարժվելով՝ Դուք սկսում եք ոչ միայն հասկանալ, թե ինչ է AI-ը, այլ նաև վստահորեն օգտագործել այն՝ տեքստերի, գաղափարների, կոնտենտի և աշխատանքային գործընթացների համար։ Աստիճանաբար անհետանում է «չեմ հասկանում» զգացումը, առաջանում է վստահություն և վերահսկողություն գործիքների նկատմամբ։
Սովորե՛ք օգտագործել AI գործիքները վստահ և կիրառելի ձևով
Եթե երբևէ մտածել եք․ «Բոլորը խոսում են ԱԲ-ի մասին, բայց ես չեմ հասկանում՝ որտեղից սկսել», ապա այս ծրագիրը հենց Ձեզ համար է։ «ԱԲ 0-ից» դասընթացը նախատեսված է սկսնակների համար՝ առանց տեխնիկական գիտելիքների և առանց բարդ տերմինների։ Մեր նպատակը պարզ է․ ԱԲ-ն պետք է դառնա Ձեր օգնականը, ոչ թե խառնաշփոթի աղբյուր։
Ուսուցման մեթոդաբանություն
Դասընթացը կառուցված է միջազգային կրթական ստանդարտների հիման վրա։
🧠
Դասախոսություններ բացատրություններով
Մտքի ակտիվացում և կառուցվածքային ընկալում
🎭
Ինտերակտիվ քննարկումներ
Մտքերի զարգացում և ներգրավվածություն
🎬
Վերլուծություն
Իրական քեյսեր
📊
Գործնական աշխատանք՝ 80%
Հմտությունների ամրապնդում
🚀
Կիրառում և հմտությունների զարգացում
Գործնական կիրառություն իրական կյանքում
Ի՞նչ կստանաք դասընթացի ավարտին
Դասընթացի ավարտին Դուք՝ կհասկանաք՝ ինչ է արհեստական բանականությունը և ինչպես է այն աշխատում։
Կկարողանաք ճիշտ ձևակերպել հարցումներ՝ prompt-ներ, որպեսզի ստանաք հստակ և կիրառելի արդյունք։
Կօգտագործեք AI-ը տեքստեր, գաղափարներ և կոնտենտ ստեղծելու համար։
Կկարողանաք ավելի արագ պատրաստել ներկայացումներ և աշխատանքային նյութեր։