Այսօր մեր ուսանողները հնարավորություն ունեցան այցելելու «Կարաս» Wine և ներսից ծանոթանալու այն գործընթացներին, որոնք կառուցում են հայկական գինու արդյունաբերության հաջողությունը։ Այցի շրջանակում ուսանողները ուսումնասիրեցին՝ • բրենդի ստեղծման պատմությունը, • արտադրական ու օպերացիոն գործընթացները, • վաճառքի և մարկեթինգի բաժինների աշխատանքները։
Հատուկ դաս վարեց Վարդգես Հովեյանը՝ Մարկեթինգի և վաճառքի բաժնի ղեկավարը, ով ներկայացրեց պրեմիում սեգմենտի կառուցվածքն ու առանձնահատկությունները՝ պրակտիկ օրինակներով և իրական շուկայի տվյալներով։
Այսպիսով, MekStep Academy-ն շարունակում է ուսուցումը փոխել իրական փորձով՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին շփվել ոլորտի պրոֆեսիոնալների հետ և զարգացնել հմտություններ, որոնք պահանջված են այսօրվա շուկայում: